կարևոր
1480 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-24 21:34
Հասարակություն

Առաջնահերթությունս է` լսել Ձեր ձայնը. հրապարակվել են Շիրակի մարզում պատգամավորի հետ հանդիպման հասցեները

Առաջնահերթությունս է` լսել Ձեր ձայնը.  հրապարակվել են Շիրակի մարզում պատգամավորի հետ հանդիպման հասցեները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Հարգելի՛ շիրակցիներ,

Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ մշտապես բաց եմ յուրաքանչյուր քաղաքացու խնդրի, առաջարկի ու կարծիքի համար։ Եթե ունեք սոցիալական, իրավական կամ այլ բնույթի խնդիրներ, կարող եք դիմել ՀՅԴ տարածքային գրասենյակներ՝ անհատական հանդիպման կամ էլեկտրոնային նամակի միջոցով։

Իմ առաջնահերթությունն է լսել Ձեր ձայնը, հասկանալ Ձեր մտահոգությունները և հնարավորության սահմաններում աջակցել դրանց լուծմանը։

Մեր համագործակցությունը կարևոր քայլ է ազգային պետություն կառուցելու գործում։

Դիմելու ձևերը՝

✔️Գրասենյակների հասցեներ`

Գյումրի, Ղորղանյան փողոց 97

Արթիկ, Գ.Նժդեհի փողոց 1/4

Աշոցք, 4֊րդ փողոց 12

Մարալիկ, Հրանտ Շահինյան փողոց 13/1

✔️Ֆեյսբուքյան էջ` www.facebook.com/mher.melkonyan.3/

✔️Էլ․ հասցե՝ [email protected]»: