|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արևմուտքը փորձում է Ուկրաինային ապահովել անհապաղ հրադադար՝ առանց նախապայմանների։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ սկզբում Արևմուտքն ու Ուկրաինան պլանավորում էին «ռազմական պարտության հասցնել Ռուսաստանին մարտադաշտում», ապա սկսեցին խոսել այն մասին, որ Մոսկվան «չպետք է հաղթի»։
«Եվ հիմա նրանք պահանջում են, խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար՝ առանց նախապայմանների։ Սա հենց այն է, ինչ Զելենսկին կտրականապես մերժել էր մի քանի տարի առաջ», — նշել է ռուս նախարարը։
Լավրովը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկինում կտրականապես մերժել էր հնարավոր հրադադարը, սակայն այժմ արևմտյան քաղաքական գործիչներն ամեն կերպ փորձում են հասնել դրան։
«Արևմտյան ռազմավարության և մարտավարության ֆիասկոն ակնհայտ է, բայց Եվրոպան դեռ փորձում է», - եզրափակել է նախարարը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ուկրաինայի կողմից մարդասիրական նպատակներով երկու-երեքօրյա հրադադարի մասին Մոսկվայի առաջարկից հրաժարվելը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Կիևի ռեժիմի համար իշխանությունը, ակնհայտորեն, ավելի կարևոր է, քան խաղաղությունն ու մարդկանց կյանքը։