կարևոր
724 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-24 17:49
Հասարակություն

Ո՞նց եք թույլ տալիս, որ գող ավազակը վարչության պետ աշխատի, պարոն Ավինյան լավ էլ իրար գտնում եք․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը կոշտ քննադատություն հնչեցրեց քաղաքային իշխանությունների հասցեին՝ նշելով, որ Երևանը խիստ կարիք ունի մարզադպրոցների, սակայն դրանք բացակայում են տարբեր համայնքներում։ Նա առաջարկեց համագործակցել գործարարների, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի հետ, և հող հատկացնելու դիմաց մարզադպրոց կառուցել։ Զարոկյանը նաև շեշտեց, որ շատ դպրոցներում պայմանները անմխիթար են, իսկ նոր կառուցվող մարզասրահներն էլ փոքր չափսերով են՝ առանց հանդիսատեսի հարմարության։

Նա անդրադարձավ նաև ծանրամարտի մարզադահլիճների բացակայությանը, բարձր գներին ու ֆուտբոլի դաշտերի չարդարացված կառուցմանը՝ կոչ անելով տարածքները երեխաների համար ավելի հարմար դարձնել։ Վերջում Զարոկյանը դժգոհություն հայտնեց տրանսպորտային խնդիրներից, խցանումներից, կասկածելի ֆինանսական չարաշահումներից ու քաղաքաշինական անօրինականություններից՝ պահանջելով հստակ պատասխանատվություն։

Մանրամասն՝ տեսանյութում։