Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նիկոլ Փաշինյանը հերթական հակաեկեղեցական գրառումն է կատարել՝ անուղղակի պատասխանելով Տեր Զարեհ քահանա Աշուրյանի գրառմանը, որում նշում է, թե պատրաստ է ապացուցել, որ ինքը թլպատված չէ․
«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։
Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը։
Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»։
Բանն այն է, որ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը գրառում էր կատարել, նշելով, որ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»․
«Կարծում եմ, որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:
Հուդան էլ 12-ից մեկն էր և իեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր քան իր հավատքը:
Եթե սրա հոգևոր հայրը հուդան էչ, թող հռչակի իր հոգևոր հոր անունը:
Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդա իսկարիովտացուն»: