Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ իշխանությունները նախկին պաշտոնյաների դեմ իբր կոռուպցիայի դեմ պայքար են սկսել՝ իրականում նախընտրական շոու սարքելով։ Նրա խոսքով՝ հանրությանը հայտնի է, թե որ պաշտոնյաներն ինչ գույք են յուրացրել, սակայն այդ գույքերը իրավական ճանապարհով հետ չեն բերվում, իսկ մեղավորները շարունակում են ազատ շրջել։
Սուքիասյանը ընդգծեց, որ այսօր իշխանության եկած նախկին ակտիվիստները դարձել են խոշոր կապիտալիստներ ու կրկին օգտագործում են իրենց երբեմնի խոսույթը՝ ուշադրություն շեղելու համար։ Նա նաև խստորեն քննադատեց իշխանությունների վերաբերմունքը Արցախի հայության, Հայ Առաքելական Եկեղեցու, ու ազգային արժեքների հանդեպ՝ հայտարարելով, որ այս «մղձավանջը» շուտով ավարտվելու է։
Մանրամասն՝ տեսանյութում։