կարևոր
1912 դիտում, 9 ժամ առաջ - 2025-06-24 15:12
Տնտեսական

Որքա՞ն ծիրան է արտահանվել. Պապոյանը չափման ֆիկտիվ միավոր է հորինել

Որքա՞ն ծիրան է արտահանվել. Պապոյանը չափման ֆիկտիվ միավոր է հորինել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքում գրառում է կատարել ծիրանի արտահանման մասին, նշելով.

«Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է ՌԴ։

«Ամբողջ աշխարհում որպես ծիրանի կամ այլ մրգի զանգվածի չափման միավոր ընդունված է գրամը, կիլոգրամը, տոննան և այլն, իսկ Պապոյանի մոտ այլ չափման միավոր է գործում, այն է` բեռնատարը:

Դե, իսկ  բեռնատարները լինում են տարբեր բեռնատարողությամբ, օրինակ, 20, 10 կամ 2 տոննա: Ստացվում է, որ Պապոյանը շուկայում ծիրան գնելիս վաճառողից խնդրում է ասենք ոչ թե 3 կգ, այլ 0,000056 բեռնատար ծիրան:

Մեր կողմից բարի խորհուրդ Պապոյանին: Որպեսզի այդ թվերը ֆիկտիվ չլինեն, ներկայացրեք դրանք տոննաներով: Ինչպես նաև ներկայացրեք այդ թվերը նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համար: Այլապես՝ ստացվում է, որ չափման այդ ֆիկտիվ միավորը ներմուծելով, փորձում եք քողարկել, թե որքան ծիրան է արտահանվել իրականում:

 

Վ. Սարգսյան