|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հարց է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին` արձանագրելով, որ Ադրբեջանում շարունակվում են հայ բանտարկյալների նկատմամբ ամոթալի դատավարությունները, և Եվրոպայի խորհուրդն անկարող է ազդել այս իրավիճակի վրա:
«Դուք գիտեք, որ Ադրբեջանում ներկայումս տեղի են ունենում ամոթալի դատավարություններ հայ բանտարկյալների դեմ: Այս կազմակերպությունը մինչ օրս չի կարողացել որևէ նշանակալի ազդեցություն ունենալ ադրբեջանական իշխանությունների վրա և ապահովել նրանց ճակատագրի արդար և արժանապատիվ լուծում: Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդը անկարող ազդել այս իրավիճակի վրա: Ի՞նչ ուղերձ է սա հղում աշխարհում նրանց, ովքեր դեռևս հավատում են ժողովրդավարական արժեքներին, հատկապես, երբ այդ արժեքները գտնվում են ինտենսիվ ճնշման տակ»,-հարցադրում է արել պատգամավորը:
«Մենք չենք կարող այլ բան անել, քան հորդորել բոլոր անդամ երկրներին հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք որդեգրել է այս կազմակերպությունը և կատարել այն հանձնառությունները, որոնք ստանձնել են՝ միանալով Եվրոպայի խորհրդին։ Մենք ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից ենք պահանջում կատարել այդ հանձնառությունները, այլ մյուս երկրներից»,- ի պատասխան ասել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը: