|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքին Ստեփանակերտում մասնակցում է 1500-2000 մարդ։ Սամվել Բաբայանն այդ թվից ակնհայտորեն նյարդայնացած է։
Սիրելի Արցախցիներ, մարդիկ, ովքեր իրենց ցանկությամբ են մասնակցում հանրահավաքին, խնդրում եմ, չտրվեք սադրանքների և որևէ բախման չգնաք։ Բաբայանն ասում է՝ եթե նախագահը համաձայնություն չտա, ապա ինքը կազմակերպելու է կառավարության բոլոր գերատեսչություններով անցնելու քայլերթ-պահանջ։ Դա կարող է ոստիկանության հետ բախումների բերել, ինչից կօգտվի թշնամին։ Որևէ պարագայում չի կարելի գնալ բախումների։
Դիմում եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ 1500-2000 մարդն էլ է Արցախի պահանջատեր, հետևաբար նախագահը պատասխանատու է նաև նրանց համար։ Ճիշտ կլինի, եթե նախագահը դուրս գա հանրահավաքին և Արթուր Թովմասյանի նման ելույթ ունենա։
Արցախում միայն երկխոսություն պիտի լինի։ Մյուս զարգացումները Նիկոլի ու Ալիևի սցենարով են լինելու»։