կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 23:33
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Արդյունաբերությունն աթարով է աշխատում

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Արդյունաբերությունն աթարով է աշխատում

Փորձենք հասկանալ: Ազգային վիճակագրական ծառայությունն ասում է, որ այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել է, իսկ «Հայռուսգազարդն» ասում է, որ այդ նույն եռամսյակում այդ նույն արդյունաբերությունը կրկնակի քիչ գազ է սպառել:

Այստեղ երկու տարբերակ կա: Կա'մ «Հայռուսգազարդն» է կեղծ թվեր ներկայացնում (քիչ գազ է վաճառել, հետեւաբար` քիչ շահույթ է ստացել եւ քիչ հարկեր պիտի վճարի), կա'մ պաշտոնական վիճակագրությունն է խաբում` պնդելով, թե արդյունաբերությունն աճել է:

Բայց մենք, բնականաբար, այդ ազնվագույն կառույցներին չհավատալու հիմքեր չունենք եւ վստահ ենք, որ երկուսն էլ ճիշտ են ասում: Հետեւաբար, մնում է միայն երրորդ տարբերակը: Այն է` մեր արդյունաբերությունը տեխնոլոգիական նոր բարձունքների է հասել եւ սկսել է աշխատել աթարով:

Ճիշտ է, գյուղատնտեսությունը չի աճել, բայց դա կապ չունի. չի բացառվում, որ Հայաստանը սկսել է նանոտեխնոլոգիաների միջոցով աթար արտադրել: Այլ բացատրություն պարզապես չկա: