Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-04-04 11:27
Աշխարհ

Ֆրանսիայում փորձել են հայկական եկեղեցի այրել

Ֆրանսիայում փորձել են հայկական եկեղեցի այրել

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում հարձակում է տեղի ուենցել Հայ Ավետարանչական եկեղեցու վրա:

Ըստ Asbarez-ի՝ անհայտ անձիք այրել են աղբաման, այնուհետև այն տեղադրել եկեղեցու դրան դիմաց, որի հետևանքով բռնկվել է եկեղեցու դուռը: Բոցերը պատել են եկեղեցու շենքի ճակատը այն ընթացքում, երբ եկեղեցու վերին հարկում գտնվող հարկում քնած են եղել քաղանա Ժիլբեր Լևոնյանն ու նրա կինը:

Բարեբախտաբար, հրշեջների արագ միջամտության շնորհիվ հրդեհն արագ հանգեցվել է:

Կայք փոխանցմամբ՝ սա եկեղեցու դեմ մեկ շաբաթում տեղի ունեցած երկրորդ հարձակումն է: Մարտի 26-ի կեսգիշերին անծանոթները կոտրել են եկեղեցու ապակիներն ու պոկել եկեղեցու պատին տեղադրված տեխնիկական համակարգը:

Չնայած հրդեհին՝ կիրակի նույնպես գործել է եկեղեցին, սակայն հավատացյալները, տեսնելով հրկիզված դուռն ու շենքի սևացած ճակատը, խոր ցնցում են ապրել:

«Խորապես ցնցված եմ ի տես Ֆրանսայի մեջ, այսօր, եկեղեցիի մը դեմ ուղղված վանդալական նման արարքներու։ Մտահոգ եմ ապագայով…»,-ասել է քհն. Լևոնյանը:

«Նոր յառաջ»-ը տեղեկացնում է, որ Ալֆորվիլի Հայ Ավետարանչական եկեղեցին 50 տարի է՝ գոյություն ունի քաղաքում և մինչև այս դեպքերը երբևէ թիրախ չէր դարձել հայ ավետարանչական համայնքը:

 50 տարուան ընթացքին՝վանդալական առաջին արարքները

Ալֆորվիլի Հայ աւետարանական եկեղեցին 50 տարիէ ի վեր գոյութիւն ունի քաղաքին մէջ: Մարտ 26-ի եւ Ապրիլ 2-ի դէպքերէն առաջ երբեք որեւէ վանդալական արարքի թիրախ չէր դարձած քաղաքի հայ աւետարանական համայնքը: