|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքների արդեն 12 տարին լրացավ, որից կեսը հետազոտական ուսումնասիրական բազմաբնույթ և նախագծային փուլն էր, երկրորդ փուլում սկսվեցին բուն շինարարական աշխատանքները: Այս մասին Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետ Ամիրան Բադիշյանը:
Նա շեշտեց, որ սկսած հիմնատակերից, վերջացրած Մայր եկեղեցու խաչով, իրականացվել են ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ:
«Խաչի մասով շահարկումներ եղան: Պետք է ասեմ՝ Մայր Տաճարի խաչը, որը տեղադրվել էր 17-րդ դարում, համապատասխան արձանագրություն գոյություն ուներ իր վրա, իրականացված էր լատունի բարակ թիթեղներից և գտնվում էր խիստ քայքայված, կարելի է ասել` գոյությունը չպաշտպանող վիճակում»,- ասաց նա:
Ճարտարապետի խոսքով, թանգարանում խաչը ցուցադրվում է ինչպես, որ ապամոնտաժվել է, առանց որևէ միջամտության:
«Մեր աշխատանքներն արդեն ավարտվել են, նոր բրոնզաձույլ խաչը, որը, չասեմ ճիշտ կրկնօրինակն է, բայց ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժած խաչը»,- ասաց նա: