Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե նորից չարաշահումներ չլինեն, ինչպես, օրինակ, եղան Ամանորի նախաշեմին, ապա առաջիկայում ձվի գների եւ ծավալների կտրուկ փոփոխություն չի լինի. այսօր լրագողներին հավաստիացրեց Սպառողների ազգային ասոցիացիայի մարքեթինգի եւ մոնիթորինգային հետազոտությունների պատասխանատու Ֆրունզե Հայթյանը:
Ըստ նրա` սպառողական շուկայում ձվի արտադրման եւ իրացման պրոցեսում կտրուկ ելեւէջներ հունվարից հետո չեն եղել, եւ հիմա էլ դրա նախապայմանները չկան: Ըստ այդմ` ազգաբնակչությունը զատկի ձվի պակաս չի ունենա:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նշեց, որ զրուցել է Թռչնաբույծների միության նախագահի հետ եւ չի բացառվում, որ զատկի նախաշեմին շուրջ մեկ միլիոն ձվի պակաս զգացվի:
«Մեր արտադրողները հավաստիացրել են, որ իրենց արտադրանքը` մինչեւ վերջին ձուն, շուկա կհանեն, եւ գնի բարձրացում չի լինի: Բայց եթե հանկարծ ձվի պակաս զգացվի, մեկ միլիոն ձու կներկրվի եւ կմնա մեր պահուստային ֆոնդում, այնպես որ մարդիկ ձվի պակաս չեն զգա»,- ասաց Մ. Հակոբյանը:
«Լուսակերտ» ԹԲՖ-ի շահերի պաշտպան Իրինա Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ ընկերությունը շարունակում է աշխատել նույն տեմպերով եւ օրական արտադրում է 150 հազար ձու. «Կարող եմ վստահ ասել, որ զատկի նախաշեմին ձվի դեֆիցիտ չի լինի, ավելին, այս պահի դրությամբ ընկերության արտադրողականությունն այնպիսին է, որ, ըստ հաշվարկների, մինչեւ նոր տարի ձվի քանակը կկրկնապատկվի»: