|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հեղուկ գազի միջինացված արժեքը վերջին շրջանում 110-120 դրամ էր, իսկ այժմ բարձրացել է՝ հասնելով 180-200 դրամի։
Տեղեկացա, որ հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ և թանկացում։
Նշենք, որ նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները պայմանավորված վտանգավորության աստիճանով՝ սահմանն անցնում էին առանց հերթի։
Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։
Պատկան մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայկական բեռնատարները կրկին կարողանան առանց խոչընդոտների ներմուծել հեղուկ գազը՝ այդպիսով վերահսկելով և կանխելով հեղուկ գազի շարունակական թանկացումը շուկայում։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ