«Մենք բավական շատ ձու արտադրողներ ունենք, բոլորի հետ խոսել ենք, եւ նրանք ասել են, որ բավարար քանակությամբ ձու ունեն` Զատկի օրերին մեր ազգաբնակչությանը բավարարելու համար, հետեւաբար` ներկրման կարիք չունենք»,- այսօր հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը` հավաստիացնելով, որ այն աժիոտաժը, որ ստեղծվել էր Ամանորի նախաշեմին, Զատկի տոնին չի լինի: