|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի` ապրիլի 15-ին արված հայտարարությունը ո'չ արտառոց, ո'չ էլ անսպասելի գնահատականներ չէր պարունակում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ֆիշերը եւ Պրեսկոտը այդ հայտարարությամբ կոչ էին անում Հայաստանին` ընտրական, դատական եւ ոստիկանական համակարգերում բարեփոխումներ կատարելու նախաձեռնությունները վերածել գործողությունների:
Հայտարարության մեջ նշվում էր նաեւ, որ մարտիմեկյան դեպքերի առթիվ ձերբակալությունների եւ 10 հոգու մահվան պատճառների պատշաճ հետաքննության բացակայությունը թունավորում է Հայաստանի քաղաքական միջավայրը եւ բացասական ազդեցություն կունենա առաջիկա ընտրությունների վրա:
Մարտիմեկյան դեպքերի բացահայտման եւ ձերբակալվածների ազատ արձակման պահանջների վերաբերյալ Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկրում բարեփոխումների անցկացումը եւ այդ պահանջների կատարումը բխում է Հայաստանի օրենսդրությունից, ինչպեսեւ պետության շահերից, եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: