կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 15:22
Իրավական

Նախարարը չմեկնաբանեց ՍԴ-ի որոշումը. ''արմատներով'' այնտեղից է

Նախարարը չմեկնաբանեց ՍԴ-ի որոշումը. ''արմատներով'' այնտեղից է

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրաձարձավ ՄԻՊ-ի` վերջերս մեծ աղմուկ հանած զեկույցին: Նա ասաց, որ եթե ինքը լիներ մարդու իրավունքների պաշտպան, նման զեկույց չէր գրի: «Ես ուզում եմ հավատալ, որ դա մտահոգ մարդու զեկույց է: Այդ զեկույցից պատկեր է ստեղծվել, թե բոլոր դատավորները սրիկաներ են»,- ասաց նա և հավելեց, որ ՄԻՊ խնդիրներից մեկն առկա խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները գտնելն է:

 

Նախարարը ձեռնպահ մնաց ՍԴ-ի` կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որոշման մասին մեկաբանություն տալուց: «Ես «արմատներով» Սահմանադրական դատարանից եմ, առաջինը, որպես իրավաբան, իմ աշխատանքը սկսել եմ ՍԴ-ից: Չեմ մեկնաբանում ոչ թե նրա համար, որ հայրական տան վրա քար չեն նետում, այլ պաշտոնատար անձանց կողմից ՍԴ-ի որոշումները մեկնաբանելն ընունված չէ և սխալ է: Եթե ես լինեի ազատ նկարիչ, փորձագետ Հրայր Թովմասյանը, գուցե դիրքորոշում հայտնեի: ՍԴ-ն որոշում ընդունել է, և այդ հարցը փակված է»,- ասաց նա:

 

Խոսելով ձեռքբերումների մասին` Թովմասյանն առանձնացրեց համաներման մասին` այս տարվա որոշումը, իրավաբանական անձանց ռեգիստրի ներդրումը, էլեկտրոնային ՔԿԱԳ-ի, նոտարի գործարկումը և այլն: Նա նշեց, որ արդեն պատրաստ է Արմավիրի` 400 դատապարտյալի համար նախատեսված ՔԿՀ-ն և այն հունվարից փուլ առ փուլ կշահագործվի: Նրա խոսքով` ներկայումս քրեակատարողական հիմնարկներում ավելի շատ մահճակալ կա` 4380, քան կալանավորված`  3998:

 

Նախարարը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից կգործի «իրեն առընթեր»  ՀԿ-ների խորհուրդ, որը բազմաթիվ հարցեր կքննարկի, ապա դրանք նոր կդարձնեն բոլորի սեփականությունը: