Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ձյուդո, ֆուտբոլ, թենիս, հեծանվավազք... Սա Վատիկանում սիրված սպորտաձեւերի ոչ լրիվ ցուցակն է: Այդ մասին իտալացի լրագրողներ Ստեֆանո եղբայրների եւ Ռոբերտո Կալվիջոնիի «Սպորտը Վատիկանում» գրքի նախաբանում պատմել է Հռոմի պապի անձնական քարտուղար, գերմանացի եպիսկոպոս Գեորգ Գենշվայնը:
«Որոշակի զարմանք է առաջացնում այն, թե որքան հաճախ են հռոմեացի պոնտիֆիկոսները խոսել սպորտի կարեւորության ու էության մասին իրենց քարոզներում, ուղերձներում, ելույթներում, ընդունելությունների ժամանակ»,- գրում է եպիսկոպոսը:
Ընդ որում` Հռոմի պապերից շատերն են զբաղվել սպորտով եւ խրախուսել այն: Օրինակ` Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, ըստ Գենշվայնի, «սպորտային պապ էր երկու ուղղությամբ` ե'ւ սպորտի մոլի երկրպագու էր, ե'ւ մարզիկ», նաեւ 120 ելույթ է ունեցել ֆիզկուլտուրայի կարեւորության վերաբերյալ:
«Վատիկանի ներկայիս պապը` Բենեդիկտոս 16-րդը, նույնպես մեծ նշանակություն է տալիս սպորտային աշխարհի արժեքներին: Նա նշում է, որ խաղը սովորեցնում է կարգապահ լինել եւ տալիս է հաղթանակի ու ազատության զգացողություն, իսկ թիմային զգացումը` համերաշխություն»,- ասել է եպիսկոպոսը: