Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ես ֆուտբոլի ֆանատ եմ: Մոտ 10 տարի զբաղվել եմ ֆուտբոլով: Եղել եմ դարպասապահ: Ժամանակի ու հնարավորության առկայության դեպքում ձգտում եմ խաղալ:
Աստղային ֆուտբոլին հետևել եմ 1984-ից: Պլատինի, Տիգանա, Ժիռես, Ամոռո ...
Հետո եղան Մարադոնան, Դասայեվը (դարպասապահ դառնալու ցանկության վրա մեծ ազդեցություն է թողել), Շումախերը, Մաթեուսը ...
Երբ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունը սկսում էր, դա ինձ համար ու համոզված եմ, որ շատերի համար, մեծ տոն էր: Ինչու եմ գրում անցյալ կատարյալ ժամանակով, քանզի Հայաստանում նորմալ մարդու համար բոլոր տիպի տոները վերացել են: Մեզանից գողացվել է մայիսի 9-ը, Նոր տարին, սեփական ծննդյան օրը նշելու ցանկությունը:
Ադրբեջանի պահանջով գողացվում է օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 21-ը:
Գողացվել է նաև ֆուտբոլով ապրելու տոնը, քանզի մեր երկիրն այնպիսի վիճակում է հայտնվել, որ մի տեսակ ժամանակ ու հավես չկա՝ ֆուտբոլային հրավառությանը լիաթոք մասնակից դառնալու: Բայց ամեն դեպքում ֆուտբոլին լուռ ու անկիրք հետևում եմ և այսօր այդ թեմայով զրուցելու համար հյուրընկալվել եմ «Ռադիո Մարշալի» ֆուտբոլային հաղորդմանը:
Հ.Գ.: Ֆուտբոլը և՛ քաղաքականություն է, և՛ սպորտ: Մեր երկրում անհրաժեշտ քաղաքական փոփոխություններից հետո համոզված եմ, որ ֆուտբոլային հաջողություններն անպայման մեզ էլ կայցելել: Վրացիներից պակաս չենք: Վերջիններիս շնորհավորում եմ և նույնը ցանկանում մեզ:
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ