|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի իշխանությունները կոչ են արել արգելել կանանց մուտքը կինոթատրոններ ֆուտբոլային հեռարձակումների ժամանակ: Որոշումը հիմնավորել են նրանով, որ «նման միջոցառումներին կանանց ներկայությունը, ինչպես նաև ֆուտբոլային հաղորդումների ընտանեկան դիտումները մեծացնում են կանանց համար գրված վարքի կանոնների խախտման ռիսկը»:
Ավելի վաղ, իրանցի կանանց արգելվել էր տղամարդկանց թիմերի ֆուտբոլային խաղեր դիտել մարզադաշտերում: Իշխանությունների և կրոնական առաջնորդների կարծիքով` կանանց ներկայությունը տղամարդկանց սպորտային իրադարձություններին հակասում է իսլամի նորմերին:
Լավ է` գոնե չեն արգելում զբաղվել ֆուտբոլով և այցելել կանանց թիմերի խաղերին: