|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, ով այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, կարծում է, որ աշխարհի առաջնության հանդիպումներն անցկացնելու համար 12 քաղաքը օպտիմալ քանակ է:
«Ներկայումս Բրազիլիայում` 2014 թ. աշխարհի առաջնության հայտում, 17 քաղաք է ընդգրկված, սակայն մենք այդ թիվը կրճատելու ենք մինչև 14: Իմ կարծիքով` 12 քաղաքը բավական օպտիմալ տարբերակ է աշխարհի գավաթի խաղերի համար»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը: Ընդ որում` Բլատերն ընդգծել է, որ 2018 թ. աշխարհի առաջնության խաղերն ընդունող քաղաքներն ընտրվելու են ռուսական կողմի և ՖԻՖԱ-ի կողմից:
«12 թիվն ընդամենը իմ անհատական կարծիքն է: Մենք դեռ պետք է լսենք ռուսական կողմի փաստարկներն ու հիմնավորումները: 2018թ. Ռուսաստանում միանշանակ խաղադաշտ դուրս կգան թիմեր, որոնցից յուրաքանչյուրում կլինի 11 ֆուտբոլիստ, իսկ դաշտում կլինի մեկ գնդակ»,- հայտարարել է Բլատերը:
Ռուսաստանի հայտում ընդգրկված են 13 քաղաք-հավակնորդներ: Քաղաքների վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: