|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Բաքվում ապրիլի 2–ին ընդդիմադիրների` խաղաղ բողոքի ցույց անցկացնելու փորձերը կանխելու ուղղությամբ Ադրբեջանի կառավարության ձեռնարկած գործողությունների, նաեւ ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալելու կապակցությամբ։
Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում հարգել երկրի Սահմանադրությունը, հավաքների և խոսքի ազատությունը, նաեւ ձերբակալված ընդդիմադիրների համար կազմակերպել բաց ու թափանցիկ դատական լսումներ. տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի ոստիկանության տվյալներով՝ ապրիլի 2-ի ցույցի ժամանակ 75 մարդ է ձերբակալվել, մինչդեռ ընդդիմության ղեկավարները պնդում են, որ ձերբակալվածների թիվը հասնում է 200-ի: