կարևոր
5503 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-24 18:29
Հասարակություն Արցախ

Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք. «Փաստինֆո»

Ուրվականի վերածված Թաղավարդ առաջին բնակիչներն են վերադառնում. ասում են՝ զոհեր շատ ունենք. «Փաստինֆո»

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում օդը լցված է տագնապով ու անորոշությամբ' ինչպես արնաքամ եղող Արցախի ամեն մի անկյունում։

Ուրվականի վերածված գյուղ վերադարձող առաջին բնակիչներից մեկի հետ «Փաստինֆո»-ին վերջապես հաջողվել է կապ հաստատել։

«Ողջ եմ, բայց զոհեր շատ ունենք, մեր գյուղից էլ կան... Որոշները վերադարձնել են, բայց չենք հասկանում' ինչ է կատարվում, ինչ անենք...», - ասել է թաղավարդցին։

Ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների հարձակման նախերգանքը, ըստ մեր զրուցակցի, տրվել է ամսի 18-ի գիշերը, երբ ալիեւյան ռեժիմը, չշեղվելով իր ձեռագրից' իր իսկ քաղաքացիներին սպանեց, որ դա բարդի հայկական կողմի վրա ու ժամեր անց լայնածավալ հարձակում սկսի Արցախի դեմ։

«Գիշերը մեկ էլ ուժեղ պայթյուն լսվեց այն հատվածից, որտեղով ադրբեջանցիները երկու տարի է, որ գնում գալիս են. այդ տարածքը նրանց վերահսկողության տակ է 2020 թվականից։ Առավոտյան իմացանք, որ դրանց (ադրբեջանցիների) մեքենան է պայթել ու մի քանի հոգի մահացել են։ Փաստորեն հերթական անգամ Ադրբեջանը սադրանք է սարքել, իր ձեռքով պայթեցրել իր քաղաքացիներին, որ շինծու մեղադրանքներ ուղղի մեզ ու դա պատրվակ դարձնի լայնամասշտաբ հարձակման համար։ Այդպես էլ, ըստ էության, եղավ»- վերլուծելով դեպքերի ընթացքը' ասել է թաղավարդցին։

Ի դեպ, տեսախցիկները, նրա խոսքով, ֆիքսել են միջադեպը։