Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պետք է սկսել սեռական կյանքով ապրել այն ժամանակ, երբ ավարտին է մոտենում սեռական զարգացումը. «Երբ դեռահասի մոտ սեքսուալ քամիները հանդարտված լինեն, էքսպերիմենտների հավանականությունը վտանագավոր չլինի: Այս դեպքում տարիքը փոքր-ինչ հարաբերական է, սակայն ցանկալի է, որ 16 տարեկանից ցածր չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Լրագրողները բարձրաձայնեցին նաեւ մեկ այլ խնդրի մասին` կարծարտիպը, թե եթե ամուսնացած չես, սեռական կյանքով ապրել չես կարող: Սրա արդյունքում, հատկապես` կանայք ողջ կյանքում սեռական հարաբերություններ չեն ունենում, ինչը ոչ միայն հոգեբանական, այլեւ առողջական խնդիրների պատճառ է դառնում:
«Բոլորովին պետք չէ կառչել այն մտածելակերպից, թե եթե 40 տարեկանում քո սեռական կյանքն արշալույս չի տեսել, ապա մայրամուտի մեջ ես: Պետք է լավատեսություն ներշնչել մարդուն, օգնել, որ նրանք կարողանան իրենց սեռական կյանքը շտկել եւ «անհույս կույս», «տանը մնացած» արտահայտությունները շրջանառությունից դուրս մղել»:
Սեքսապաթոլոգը նշեց նաեւ, որ մեր հասարակությունում շփոթում են «կուսաթաղանթ» եւ «կուսություն» հասկացությունները. «Թաղանթն անատոմիական օրգան է, իսկ կուսությունը մարդու վարքագիծը բնորոշող հասկացություն է: Մենք աղջիկների մասին խոսում ենք` կույս է, թե` ոչ, բայց մի կողմ ենք թողնում նրա ստացած դաստիարակությունը, հոգեբանական հատկանիշները, մարդկային բնութագիրը»: