Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թերթում կարդացի, որ Հայաստան-Ռուսաստան խաղին ընդառաջ ինչ-որ հասարակական կազմակերպություններ պատրաստվում են «կհաղթի ընկերությունը» խորագրով երթ անցկացնել, իսկ քաղաքում «խաղաղություն» եւ «բարեկամություն» վերտառություններով պաստառներ են հայտնվել:
Ուրեմն ասեմ` ով ամսի 26-ի խաղը չի նայելու ու մերոնց չի երկրպագելու` ազգային դավաճան է: Հենց այդպես: Բարեկամություն, խաղաղություն, զիրթ ու զիբիլ կգնաք, ձեր տներում ձեր կնիկների հետ կանեք: Ամսի 26-ին կռիվ ու ճակատամարտ է լինելու, ոչ թե բարեկամություն ու խաղաղություն, ամսի 26-ին կոկորդները գոռալուց ճղվելու են, եւ հայերը միահամուռ` հաղթանակ, միայն հաղթանակ են պահանջելու:
Ամսի 26-ին Հայաստանի անկախության օրն է լինելու, ամսի 26-ին բոլորս մոռանում ենք մեկ օրով մեր բոլոր ներքին տարաձայնությունները ու դառնում ենք Հայաստանի հավաքական` 3 միլիոնանոց հավաքական:
Խաղաղության, բարեկամության, կոմպրոմիսի կոչերը թողեք քաղաքական կյանքին` ֆուտբոլի խաղից առաջ մեզանից պահանջվում է կիրք, անհանդուրժողականություն, հաղթանակի կամք ու ծարավ, անողոքություն եւ միակամություն:
Բայղուշներին ու դավաճաններին` ամոթ, հակառակորդին պարտությունից հետո` մարդ ա մի շիշ արաղ ու չեմոդան-վակզալ-Սիկտիվկար, իսկ Հայաստանին` հաղթանակ, միայն հաղթանակ, ոչինչ` բացի հաղթանակից: