Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովը 2023թ. պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել։ Գնումը դարձյալ կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից։ Իսկ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել էին 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը նույն պատճառաբանությամբ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար, նաեւ օղիներ էր ձեռք բերել 959 հազար 670 դրամով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմպանի» ՍՊԸ-ից։ Այսինքն` այն մեղադրանքները, որոնք հնչեցվում էին նախկինների եւ այն կառույցների հասցեին, որոնք, իբրեւ, մսխում էին պետական բյուջեի գումարները, հատկանշական են նաեւ հիմա. նախկինից ոչնչով չտարբերվող քաղաքականությամբ պետբյուջեի միջոցները անխնա ծախսվում են»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում