Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Երկրաշարժից վնասված ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում շարունակվում են երրորդ ռեակտորի թաղանթի վնասված տեղերի որոնման աշխատանքները. այսօր տեղեկացրել է միջուկային անվտանգության կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Երեկ հիվանդանոց են տեղափոխել ատոմակայանի երեք աշխատակցի` ճառագայթային այրվածներով. տեղեկացնում է mignews.com կայքը:
Ատոմակայանում գրանցվել է ճառագայթման աճ, կանգնեցվել է երկու ռեակտորների աշխատանքը: Նախնական տվյալներով` ճառագայթման ավելացման պատճառը էներգաբլոկների ստորին մասում հավաքված ջուրն է: Ռադիոկակտիվ ջուր է կուտակվել նաեւ երրորդ էներգաբլոկի սարքավորումների սրահում:
Ճապոնիայի կառավարության հաշվարկներով` երկրի վերականգնման համար կծախսվի ավելի քան 300 մլրդ դոլար:
Երկրաշարժից եւ ցունամիից զոհվածների թիվն արդեն 10 հազար է, ավելի քան 17 հազար մարդ համարվում է անհայտ կորած, մոտ 3 հազարը վիրավոր են: