|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական այլ խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության հարցերն են քննարկել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը ներկայացրել է Ճապոնիայի Բիվա (Biwa) լճում ժամանակին դիտարկված ծաղկման երևույթի հաղթահարման դեպքը և առաջարկել Հայաստանի հետ կիսվել խնդրի լուծման՝ ճապոնացի մասնագետների փորձով։
Շրջակա միջավայրի նախարարը անդրադարձել է նաև մոնիթորինգի համակարգի կատարելագործման, սնդիկի կիրառության նվազեցման, անտառների կառավարման և բնապահպանական մի շարք այլ հարցերի լուծմանն ուղղված երկու երկրների համագործակցությանը՝ կարևորելով ինչպես ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացումը, այնպես էլ նոր ծրագրերի մեկնարկը։
Դեսպան Ջուն Յամադան պատրաստակամություն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում երկու երկրների համատեղ ծրագրերի իրականացմանը։