|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հզոր տեղատարափ անձրեւները, որոնք հուլիսին ընդգրկել էին Ճապոնիայի տարբեր շրջանները, երկրի գյուղատնտեսությանը հասցրել են 105,8 միլիարդ իենի (շուրջ 1 միլիարդ դոլարի) չափով վնաս: Այս մասին հաղորդվում Է գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարարության կայքում, հաղորդում է ТАСС-ը։
Նշված է, որ ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիայի անտառահանդերին, կորուստները կազմել են 49,6 միլիարդ իեն (շուրջ 470 միլիոն դոլար): Տեղատարափ անձրեւների հետեւանքով Ճապոնիայում զոհվել է 80 մարդ, եւս չորսը համարվում է անհայտ կորած: Տարերքի հիմնական հարվածը բաժին է ընկել Կումամոտոյի հարավ-արեւմտյան պրեֆեկտուրային, այնտեղ զոհվել է առնվազն 65 մարդ: Ներկայումս տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել է Ինքնապաշտպանության ազգային ուժերի ավելի քան 20 հազար զինվոր։