|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռուսաստանի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն առաջին անգամ է հրապարակել հակառուսական պատժամիջոցներից ամերիկյան տնտեսության կրած վնասների մասին տվյալները։ Իր տեղեկությունները նա լրագրողներին հայտնել է Էր Ռիադում ՌԴ–ի և ԱՄՆ–ի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկից առաջ, հայտնում է RT-ն։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ ամենաշատը տուժել են ՏՏ և մեդիա ոլորտները։
Հիմնադրամի ղեկավարը պատմել է, որ ռուսական շուկան լքելուց հետո ամերիկյան բիզնեսն ավելի քան 300 մլրդ դոլար է կորցրել։
«Համատեղ տնտեսական ուղիների որոնում, հարցերի դրական լուծումներ. սա չափազանց կարևոր է հիմնականում ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համար, որոնք սկսում են հասկանալ, որ ռուսական շուկան չափազանց գրավիչ է, և որ պետք է ներկա լինել այնտեղ», - ասել է նա։
Դմիտրիևը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը բանակցություններում հստակ կլսվի և երկխոսությունը կշարունակվի։
Միևնույն ժամանակ, CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի որոշ ներկայացուցիչների հետ։ Դմիտրիևի խոսքով` նրանք հիանալի լուծում են խնդիրները:
Հիշեցնենք՝ ռուս-ամերիկյան բանակցությունները մեկնարկել են փետրվարի 18-ին։ Դրանց ընթացքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնմանը, ինչպես նաև ուկրաինական կարգավորման քննարկման նախապատրաստմանն առնչվող հարցեր։