Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` ժամը 18-ի սահմաններում, Րաֆֆի Հովհաննիսյանի զորակիցներն ու համախոհները Ազատության հրապարակում տեղադրվեց մեկ հոգու համար նախատեսված փոքրիկ վրան:
Հրապարակը, որ մինչ այդ լեցուն էր ոստիկաններով, վրանի տեղադրման պահին ազատ էր նրանց ներկայությունից:
Երբ վրանը տեղադրված էր, հրապարակ ժամանեցին Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ՊՊԾ գնդի պետ Վալերի Օսիպյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը:
Հացադուլի նստած պատգամավորի աջակիցները վստահ են, որ ոստիկաններն իրենց գործը, այնուամենայնիվ, կանեն, հենց որ բազմությունն ու լրագրողները հեռանան հրապարակից: Հենց դա է հուշում է նշված բարձրաստիճան ոստիկանների ներկայությունը:
«Դուք տեսել եք Բազազը մի տեղ գնա ու կռիվ չլինի»,- ասում էին Ազատության հրապարակում հավաքվածները:
Ներկա պահին հրապարակում են Հայ ազգային կոնգրեսի, տարբեր կուսակցությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ քաղաքացիներ: Կարճատեւ այցով հրապարակում էր նաեւ ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: