Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ ինքը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Փորձագետի խոսքով՝ Պուտինը հայտարարում է այն ուղերձը, որն ունի իրական դիվանագիտական ուրվագծեր։
«Ռուսաստանը Կովկասից ոչ մի տեղ չի գնա։ Ռուսաստանը ամենամեծ պետությունն է, որն անմիջական կապ ունի Կովկասյան տարածաշրջանի հետ։ Ուստի Վլադիմիր Պուտինը շեշտը դնում է թե՛ աշխարհաքաղաքականության, թե՛ աշխարհագրության վրա։Այսինքն՝ այս առումով նա ոչ մի նոր բան չի ասել Ալեքսանդր Առաջինի և Նիկոլայ Առաջինի ժամանակներից ի վեր, ուստի վեկտորը մնում է նույնը։
Անդրկովկասում խոշոր հակամարտությունների լուծմանը ինչ-որ կերպ մասնակցելու Եվրոպական էլիտաների ողջ ցանկությամբ հանդերձ, նրանք ո՛չ դիվանագիտական ներուժ ունեն, ո՛չ էլ փորձ այդ հարցում։ Նախկին էլիտաները գնացել են, իսկ ներկայիս եվրոպական քաղաքական էլիտաները շատ ներքին խնդիրներ ունեն, շատ են հակասական քաղաքական վեկտորները։
Այդ պատճառով Պուտինը հայտարարում է այն ուղերձը, որն ունի իրական դիվանագիտական ուրվագծերը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում կան մասնագետներ, որոնք կարող են հանդես գալ որպես միջնորդներ և կարող են իրականացնել Արևմուտքին այլընտրանք քաղաքական վեկտոր Անդրկովկասում», — ասել է Աթաևը։
Նա նաև նշել է՝ պետք է նայել, թե վերջին շրջանում քանի անգամ Է Պուտինը հանդիպել Ալիևի և Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավի հետ՝ չնայած հարաբերությունների սառեցմանը։
«Դա օբյեկտիվ իրականություն է։ Այնտեղ, որտեղ կա նման լուրջ տնտեսական համագործակցություն, Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի քաղաքական և տնտեսական գործընկերները, տվյալ դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, առնվազն կոշտ, ագրեսիվ և ռազմական դիմակայության վիճակում չլինեն», — եզրափակել է Աթաևը։