|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Լիբանանի Բեկաա հովտում դիմակավոր եւ զինված մարդիկ առեւանգվել են 7 էստոնացի զբոսաշրջիկների: Reuters-ը տեղեկացնում է, որ առեւանգման պատճառները դեռ անհայտ են, նաեւ հավելում է, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո նման բան տեղի չէր ունեցել:
Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը էստոնական հեռուստատեսությամբ հայտնել է, որ առեւանգողները դեռ կապի մեջ չեն մտնում:
«Այս պահին կարող ենք պաշտոնապես հաստատել միայն առեւանգման փաստը: Դեռեւս պարզ չէ` նրանք պատա՞նդ են վերցվել, թե՞ ոչ: Տեղեկություններ չունենք, թե ովքեր են առեւանգել մեր քաղաքացիներին»,- ասել է նախարարը` հավելելով, որ իրենք կապի մեջ են Լիբանանի իշխանությունների եւ ԵՄ գործընկերների հետ: