կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-17 15:59
Տնտեսական

Արցախում զբոսաշրջիկների թիվն աճել է 45% ով

Արցախում զբոսաշրջիկների թիվն աճել է 45% ով
Այս տարվա 9 ամսիների ընթացքում զբոսաշրջիկների թվի ավելի մեծ աճ ենք ունեցել, քան Հայաստանում: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նրա փոխանցմամբ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով, իսկ Հայաստանում` 15 տոկոսով: Սերգեյ Շահվերդյանի խոսքերով` ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թիվը մի քանի անգամ կաճի Ստեփանակերտի օդանավակայանի բացումից հետո, քանի որ Արցախ այցելող զբոսաշրջիկների մեծ մասը նշում է Արցախի հետ օդային կապի անհրաժեշտության մասին: Իսկ Արցախում նրանց ամենաշատը դուր է գալիս մարդկանց հյուրասիրությունն ու հյուրընկալությունը, հետո նոր` պատմաճարտարապետական հուշարձաններն ու բնությունը: