կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-30 20:03
Աշխարհ

Ռուսաստանի պատվիրակության վերադարձի պատճառով էստոնացի խորհրդականները առաջարկել են դուրս գալ ԵԽԽՎ-ից

Ռուսաստանի պատվիրակության վերադարձի պատճառով էստոնացի խորհրդականները առաջարկել են դուրս գալ ԵԽԽՎ-ից
Էստոնիայի իշխող կոալիցիայի մաս կազմող պահպանողական կուսակցությունն առաջարկել է խորհրդարանում քվեարկության դնել ԵԽԽՎ-ից իրենց պատվիրակությունը հետ կանչելու հարցը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հայտարարել է, որ չի ողջունում ԵԽԽՎ-ն լքելու առաջարկը: Էստոնիայի պահպանողական կուսակցությունը կարծում է, որ Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնվել է « Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարության կամքով», չնայած այն բանին, որ Կրեմլը անտեսել է ԵԽԽՎ բոլոր բանաձևերը` Ղրիմի և Ուկրաինայի հետ կապված` շարունակելով խախտել միջազգային իրավունքի նորմերը:

«Մենք կարծում ենք, որ Էստոնիան պետք է դադարեցնի իր մասնակցությունը մի կազմակերպությունում, որը կորցրել է իր բարոյական հեղինակությունը»,- ասված է կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ: