Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ մեր թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատել է իր վերահսկողական ծառայությունում աշխատող Արտաշես Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ վերջինս Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայրն է եւ մեղադրվում է այն բանում, որ բազմիցս զանգահարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե եւ կեղծ տեղեկություն է հաղորդել այն մասին, թե իբր ՊԵԿ շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Մենք բազմիցս անդրադարձել ենք այս զավեշտալի պատմությանը:
Ի դեպ, մարտի 11-ին մենք հարցեր էինք ուղղել ՀՀ վարչապետին, օրինակ` թե նա ինչպե՞ս է շարունակում հանդուրժել Արտաշես Ավետիսյանին մի գերատեսչությունում, որը գործունեություն է ծավալում ՀՀ վարչապետի անմիջական ղեկավարության ներքո: Վարչապետն այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին, չնայած այս դեպքում նա կոնկրետ քայլեր ձեռնարկեց` աշխատանքից ազատելով Արմեն Ավետիսյանի հորը: Ողջունելի է: