Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այսօր ԱԺ խմբակցությունները ներկայացրին իրենց տեսակետը ՀՅԴ-ի հեղինակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը կարեւորեց ընդդիմության հետ համաձայնության ձեռք բերումը` կրկնելով խորհրդարանական ընդդիմության բազմիցս կրկնած միտքը, թե նորմալ ընտրություններ անցկացնելու համար քաղաքական կամք է հարկավոր:
Ավելի հետաքրքիր էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մտահոգությունը. «Բայց դուք ինձ` որպես ընտրող, հարցրե՞լ եք, ես ուզո՞ւմ եմ նկարահանման տակ ընտրությանը մասնակցել: Հիմա ես այդ օրը պետք է մտածեմ ինչ հագուստ հագնեմ: Եթե ես մտածում եմ, մյուսներն էլ են մտածում` ի՞նչ շոր հագնել ու գնալ ընտրության, որ նկարահանող տեսախցիկի տակ չընկնեմ ու հեռուստացույցով ցույց չտրվի: Սա ճնշում է ընտրողի նկատմամբ, միեւնույն ժամանակ, զգուշավոր է դարձնում նրանց, ովքեր փորձում են ընտրակեղծիքներով զբաղվել»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով դեռ նախորդ օրն էր հայտարարել, որ կառավարությունը դեմ է հանդես եկել այս նախաձեռնությանը, նշեց, թե «եթե դեմ է արտահայտվել, դա չի նշանակում, որ մյուս նախագծում արտացոլված դրույթներն ընդհանրապես կյանքի իրավունք չունեն»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցության, սակայն որոշ սկզբունքային դրույթներում, օրինակ` ընտացուցակների հրապարակման հարցում, զիջել չեն պատրաստվում: