|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քննությունը շարունակվում է. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով «Սպայկա» ընկերությունում անցկացվող քննությանը:
«Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների գործընկեր կառույցներից: Դրանք անընդհատ մշակվում են, հաշվարկներ են կատարվում: Մենք այս պահին, հաշվի առնելով «Սպայկա»-ի գործունեությունը, նաև գյուղատնտեսության ոլորտի հետ այսօրվա սերտ առնչությունը, քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով քննությունն առանձնացրել ենք, հնարավորություն ենք տալիս, որ գործունեության խաթարում չլինի»,- ասաց նա:
Սակայն, ըստ Անանյանի, դա չի նշանակում զիջում: «Զիջել` նշանակում է ընդհանրապես օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում անել»,- եզրափակեց նա: