|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, վեցերորդ շաբաթն է, ինչ գլխավորում է բրիտանական վարձույթը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Screen International ամսագիրը:
«Ջոկեր»-ը դարձել է առաջին ֆիլմը վերջին 10 տարվա ընթացքում, որը 1.5 ամիս պահպանել է իր տեղն առաջին հորիզոնականում: Նույնանման ռեկորդ սահմանած վերջին ֆիլմը Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ն էր, որն առաջին անգամ ցուցադրվել է 2009-ին և 10 շաբաթ շարունակ գլխավորել է բրիտանական վարձույթը:
Մեծ Բրիտանիայում «Ջոկեր»-ը վաստակել է 54.3 միլիոն ֆունտ ստերլինգ: Երկրում այն ճանաչվել է տարվա չորրորդ՝ առավել եկամտաբեր ֆիլմը, իսկ կինոյի պատմության մեջ՝ 30-րդը: