| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ Վերահսկիչ պալատի երեկ տարածած հաղորդագրությունում նշված է, թե 2010-ին իրենց իրականացրած վերահսկողության ընթացքում, ի թիվս այլ ուսումնական հաստատությունների, կատարվել է նաեւ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի փաստաթղթերի ուսումնասիրություն, եւ ընդհանուր խախտումների համեմատությամբ, այդ համալսարանում «արձանագրվել են ամենաքիչ խախտումները»:
Հիշեցնենք, որ տվյալ համալսարանի սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը 2010 թ. նոյեմբերին ԱԺ-ում հայտարարեց, թե ՎՊ-ն քննադատել է այդ համալսարանն այն պատճառով, որ ինքը «հրաժարվել է բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը` տալ 4000 դոլար կաշառք»:
Եվ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը հաջորդ օրն իսկ դիմեց դատարան` հեղինակության եւ համբավի պաշտպանության պահանջով:
Ըստ երեկվա հաղորդագրության` մինչեւ դատական նիստը, պատգամավոր Ս. Մելիքյանի հետ քննարկվել է խնդիրը եւ ճշտվել, որ այն առաջացել է թյուրիմացության արդյունքում: Վեճը լուծված է, եւ, դրսեւորելով բարի կամք, կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որը հաստատվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 25-ի վճռով: