կարևոր
8926 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-28 10:16
Քաղաքական

Իշխանը դեպի Թուրքիա ուղեգրեր չէր վաճառում իր տուրիստական գործակալությունից. հուշեր` ընկերոջ մասին

Իշխանը դեպի Թուրքիա ուղեգրեր չէր վաճառում իր տուրիստական գործակալությունից. հուշեր` ընկերոջ մասին

Իշխան Սաղաթելյանին ճանաչում եմ 2004թ.-ից։

Այն ժամանակ Իշխանը ուսանող էր եւ շատ դժվարությամբ՝ չունենալով նախնական ֆինանսական ռեսուրս, առաջին քայլերն էր անում բիզնեսում, մասնավորապես տուրիստական գործակալություն էր բացել։

Այդ տարիներին, ինչպես նաեւ հիմա, Հայաստանից լողափնյա հանգստի համար մեծ հոսք կար դեպի Թուրքիայի Անթալիայի լողափեր, և տուրիստական գործակալությունների եկամուտի զգալի մասը գոյանում էր հայ տուրիստներին Թուրքիայի լողափեր ուղարկելուց։

Ընկեր Իշխանը դեպի Թուրքիա ուղեգրեր չէր վաճառում իր տուրիստական գործակալությունից, որքան էլ դա շահավետ լիներ, եւ որքան էլ այդ գումարի կարիքը նա ունենար։

Պատմությունը ոչնչի մասին է, ընդամենը Դաշնակցականի մարդկային տեսակն է բացահայտում։

 

Տիգրան Վարդանյան

Գործարար