Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ նախագծով ներկայացված փոփոխություններն ուղղված են էներգետիկայի բնագավառի զարգացմանը, էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատակացմանը, ՀՀ կառավարության լիազորված մարմնի և հանրակային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի իրավասությունների հստակեցմանը և միջապետական առևտրի զարգացմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:
Նրա խոսքով` նոր օրենքով կազատականացվի շուկան, շեղումների դեպքում շուկայի մասնակիցների համար կսահմանվի պատասխանատվություն: Փոխնախարարը նաև նշեց, որ գործող մոդելը ներդրվել է 2004-ին և հենվում է միակ գնորդ ու վաճառող մոդելի վրա:
«Այս դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից գնելու և սպառողներին վաճառելու իրավունքը»,- ասաց նա և հավելեց, որ զարգացած և զարգացող երկրներում էլեկտրաէներգիայի շուկաներն արդեն իսկ ազատականացված են և մրցակցային շուկայի կառուցվածքի ուղենիշ ունեն:
Ըստ փոխնախարարի` կարիք կա վերանայման ոլորտի մարտահրավերները, հասցեականացնելու, հստակեցելու պետական քաղաքականությունը, մրցակցությունների շրջանակը, կառուցվածքի պահանջները և ազդանշաններ հաղորդելու կայուն զարգացման համար:
«Ներկայիս շուկան հենվում է էլէներգետիկայի արտադրության և սպառման տարեկան կանխատեսման ծավալների վրա, և շուկայի մասնակցիների համար չի սահմանվում պատասխանատվություն` շեղումների դեպքում: Արդյունքում` էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսած և փաստացի ծավալների տարբերության ռիսկերը հավասարակշռվում են սպառողներին առաքվող էլէներգիայի սակագների միջոցով` ներառելով նաև էլեկտրաբաշխման լիցենզիա ունեցող անձի` այդպիսի ռիսկերի հավասարաշկռման արժեքը»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` օրենքի ընդունմամբ ակնկալվում է շտկել այս ամենը: