|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մայրաքաղաքի որոշ հատվածներում, որտեղ ոստիկանությունը անօրինական հավաքների դադարեցմանն ուղղված գործողություններ է իրականացնում, նկատվում է մի անտրամաբանական ու վտանգավոր երևույթ. որոշ քաղաքացիներ հավաքի վայրում են հայտնվում մանկահասակ երեխաների հետ:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անխելամիտ քայլերից, չվտանգել երեխաներին, նրանց չդնել այնպիսի վիճակի մեջ, երբ մանկական վախը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Դիմում ենք մայրերին` առաջնորդվեք ոչ թե հույզերով և ինչ-ինչ այսպահային մղումներով, այլ մայրական սիրո, առնվազն մայրական բնազդի ու ողջախոհության հրամայականով. մի վտանգեք ամենաթանկը` երեխաների առողջությունն ու խաղաղությունը
Ոստիկանությունը կրկին ողջամտության կոչ է անում մեր համաքաղաքացիներին` համոզված, որ գերիշխողը մայրության բնական զգացողությունը կլինի»: