|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լեգենդար դերասան Ռոբերտ դե Նիրոն դատի է տվել մի կնոջ` Լի Մորսին, որը, նրա հավաստմամբ, գողացել է իր հոր հեղինակած 2 նկար` 48.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Լի Մորսն աշխատել է արվեստի գործեր վաճառող Լորենս Սալանդերի մոտ: Նա գնորդներին վաճառել է ավագ դե Նիրոյի «Կիթառի տուփ» եւ «Վարդագույն դաշտով բնապատկեր» կտավները` պահանջելով, որ գումարը փոխանցեն իր անձնական հաշվեհամարին: Այդպիսով, կինը, փաստորեն, թալանել է Ռոբերտ դե Նիրոյին, որը տնօրինում է հոր գույքը. տեղեկացնում է The Telegraph-ը: