Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Խաչատրյանը և հայտնել, որ իր նկատմամբ շորթում է իրականացվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Արդեն ժամանած ոստիկաններին վերջինս հայտնել է, որ հունվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև հունվարի 15-ի ժամը 07:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իր կողմից շահագործվող և բնակության վայրում՝ Հովհաննիսյան փողոցում իր կողմից կայանված Toyota մակնիշի 100 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ գողը կամ գողերը դիմապակուն թողել են տելեգրամյան հասցե, իսկ գողության հետևանքով իրեն պատճառվել է մոտ 200 հազար դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ նշված Toyota-ն հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, իսկ Ա. Խաչատրյանը նախարարի վարորդն է: