կարևոր
4855 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 17:16
Հասարակություն

Իրականում սա է ՔՊԿ-ի դեմքը. վարորդներից հավաքել գումար`«թալանել», ու տեղը ոչինչ չապահովել․ Արշակ Սարգսյան

Իրականում սա է ՔՊԿ-ի դեմքը. վարորդներից հավաքել գումար`«թալանել», ու տեղը ոչինչ չապահովել․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Սիրելի՛ երևանցիներ, ՔՊԿ-ի բերած կարմիր գծերի թանկացմանը մենք դեմ ենք եղել: Բայց միայն թանկացումներով չի, որ սրանք անհարմարություններ են պատճառել մեր քաղաքացիներին։

Իրենց քույր և անսեռ էակներով ոչ միայն թանկացրեցին կարմիր գծերի վճարները, այլև չեն էլ կարողանում ապահովել պատշաճ սպասարկման համակարգ։

Վարորդներից ստացել եմ ահազանգ այն մասին, որ հաղորդագրության միջոցով վճարումներ չեն կարողանում իրականացնել, այդ իսկ պատճառով վարորդների մոտ խնդիրներ են առաջացել (sms ֊ները տեղ չեն հասնում):

Իրականում սա է ՔՊԿ-ի դեմքը. վարորդներից հավաքել գումար`«թալանել», ու տեղը ոչինչ չապահովել։

Հ.Գ.

Սիրելի՛ վարորդներ, լավ կլինի բոլոր նմանատիպ խնդիրները բարձրաձայնեք ձեր ֆեյսբուքյան էջերում և մենք կբարձրաձայնենք դրանք։Մենք կանգնած ենք բոլորիդ կողքին։

1045 Կենտրոն

5045 մյուս համայնքներ

SMS»;