|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ապրիլի 13-ին գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում: Այդ օրը ժամը 20:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ Մհեր Վարդանյանը նկատել է, որ Երվանդ Քոչար փողոցում գործող «SAS» սուպերմարկետի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայի դուռը բացել են եւ այնտեղից կատարել գողություն: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Գողության մասին Մ. Վարդանյանը ոստիկանություն է դիմել 1 օր անց եւ հայտնել, որ ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է իրեն պատկանող «Չեզեթ 75Բ նյու էդիշն» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով, 2 հատ անձնագիր, զենքի թույլտվության կտրոններ, բանկային քարտեր, զինգրքույկ եւ գումար: Գումարն էլ եղել է մոտ 6500 ԱՄՆ դոլար:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Վարդանյանը նախկինում աշխատել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ: