|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՀ ԱԳՆ-ում այս պահին տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկն արձանագրող մամուլի ասուլիս, որին ներկա է նաեւ երգչուհի Լարա Ֆաբիանը:
Աչքիս ոտքս «խերով» չէր ԱԳՆ. մամուլի ասուլիսը մեկնաբանել մեզ չթողեցին` պատճառաբանելով, որ նախօրոք գրանցված չենք:
Սակայն մինչ փորձում էին պարզել, թե արդյո՞ք լրագրողական փաստաթղթով հնարավոր չէ ներս մտնել, համակարգողն ասաց. «Եթե հասցնես, հիմա մտնես նստես, լավ ա, էնքան լիքն են, տեղ էլ չկա նստելու, պետք է ոտքի վրա մնաս»:
Հարց է առաջանում, եթե նախօրոք իմացել են, թե քանի լրագրող է ներկա լինելու ասուլիսին (քանի որ, ինչպես ինձ տեղեկացրին, իրենք 3 անգամ ճշտել են մասնակիցների ցուցակները), ապա ինչո՞ւ են լրագրողները կանգնած մնացել:
Փաստորեն, ԱԳՆ-ն որքան ճշտում է, այնքան վատ է կազմակերպում: