կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 12:00
Առանց Կատեգորիա

Թուրքիան բողոքի ակցիաների վնասն է հաշվում

Թուրքիան բողոքի ակցիաների վնասն է հաշվում

Մայիսի 31-ից սկսած` Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 2,5 մլն մարդ: Միայն երկու քաղաքում` Բայբուրտում եւ Բինգյոլում, մարդիկ ցույցի դուրս չեն եկել, մինչդեռ 79 քաղաքներում խոշոր ակցիաներ են եղել. վկայակոչելով ՆԳՆ տվյալները` գրում է թուրքական Milliyet թերթը: Բողոքի ակցիաների գերակշիռ մասը կազմակերպվել է Ստամբուլում եւ Անկարայում:

 

Ձերբակալվել է 4900 ցուցարար, 4000 մարդ վիրավորվել է, այդ թվում` 600 ոստիկան: Անկարգությունների ժամանակ վնասվել են 58 հասարակական շենքեր եւ 337 մասնավոր ձեռնարկություններ, 240 ոստիկանական մեքենաներ, 214 մարդատար մեքենաներ, 90 ավտոբուս, շտապօգնության 45 մեքենան:

 

Վնասի ընդհանուր չափը 140 մլն թուրքական լիր է: