կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 00:53
Քաղաքական

ՀՀԿ-ն ընդդիմության գործն էլ է անում

ՀՀԿ-ն ընդդիմության գործն էլ է անում

Թվում է` Հայաստանում իշխանությունը ձեւավորվել է, որ ընդդիմությունը նրան հանձնարարականներ տա: Իշխանությունն իր գործն է կատարում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի ներկայացրած պահանջներին:

 

Նա հավելեց նաեւ, թե շատ լավ կլիներ, որ նրանց ներկայացրած պահանջներն ավելի իրատեսական եւ ժողովրդի շահերից բխող լինեին:

 

Գ. Սահակյանը նշեց, թե քննադատելու, սխալները մատնանշելու գործը պիտի կատարի ընդդիմությունը, ինչը չի կատարում, դրա փոխարեն նախ` իշխանությունն է ուզում, հետո էլ` պահանջներ է դնում իշխանության առջեւ. «Ընդդիմությունը պետք է կարողանա ռեալ ձեւով ֆիլտրի դեր կատարել: Եվ այս տարիներին, փաստորեն, մենք երկու գործն էլ կատարում ենք` մեր թերություններն ենք տեսնում, մեզ քննադատում եւ փորձում լուծումներ գտնել»:

 

Ինչ վերաբերում է այն բանին, որ այսօր կայանալիք հանրահավաքի պատճառով ճանապարհները փակվել են, Գ. Սահակյանը նշեց, որ եթե մարդիկ ցանկանում են հանրահարաքի գալ, ապա գալիս են անկախ ամեն ինչից, եւ հիշեց, թե Հայաստանի անկախացման տարիներին խորհրդային զորքը չորս կողմից ինչպես էր փակել Ազատության հրապարակը, սակայն մարդիկ գալիս էին:

 

Իսկ ՀԱԿ-ը, անկախ այն բանից, թե որքան մարդ կգա հավաքին, հայտարարելու է, թե 50-100 հազար մարդ էր հավաքվել: