Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանը նշանակվելու է ԼՂՀ պաշտպանության նախարար:
Ուշագրավ է, որ այս տեղափոխությունների վերաբերյալ լրագրողների հարցերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների սրտով չէին: Նրանցից Համլետ Հարությունյանն անգամ փոքր-ինչ զայրացավ, որ լրագրողները այդ թեմայի վերաբերյալ հարցեր են տալիս: «Ախր ձեր ի՞նչ գործն է, Ադրբեջանի համա՞ր եք հարցազրույցներ վերցնում»,- հայտարարեց նա եւ, բնականաբար, հրաժարվեց որեւէ բառ խոսել այդ թեմայով: Ապա կրկին շեշտեց, որ ոչ մեկի գործը չէ, թե ռազմական ոլորտում ինչ վերադասավորումներ են լինում:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Մելիքյանին եւս դուր չեկավ լրագրողների առաջ քաշած թեման: Նրա կարծիքով` ռազմական ոլորտի նշանակումների վերաբերյալ մեկնաբանություններ պետք է տան հենց այդ ոլորտի մասնագետները: Ըստ պատգամավորի` չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ ռազմական տեղաշարժերը քաղաքական քայլ են:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ Սեյան Օհանյանը դառնա ՀՀ ախագահ, Գագիկ Մելիքյանը նշեց, որ ինքըն առհասարակ ոչինչ չի հերքում ու չի հաստատում: «Ժամանակը կգա, կիմանանք»,- ասաց նա: